ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Հայկական մշակույթի լավագույն նվաճումները տարածմանն ու ժողովրդականացմանը նպաստելու մի հիանալի միջոց է աշխարհի տարբեր գրադարաններում և համալսարաններում դրանց հասանելիության ապահովումը:
Ներկայումս առաջարկում ենք երկու մրցնակակիր մուլտիմեդիա DVD սկավառակներ` «Արամ Խաչատրյան. կյանքը և ստեղծագործությունը» և «Հայոց Մեծ Եղեռն. 1915-1923», ինչպես նաև համեմատաբար վերջերս լույս տեսած «Կոմիտաս. կյանքը և ստեղծագործությունը» ամենը-մեկում մուլտիմեդիա DVD սկավառակը, որը ցայսօր ժամանակակից հայկական դասական երաժշտության թերևս ամենահամապարփակ պատկերումն է: Մենք խրախուսում ենք հայ մշակույթի նվիրյալներին նվիրաբերել այս արտադրանքներն իրենց նախընտրած ուսումնական հաստատություններին: Ընտրեք ցանկացած դպրոց, համալսարան և/կամ գրադարան ԱՄՆ-ում, թե այլուր, և մենք տեղ կհասցնենք գիտելիքի և մշակութային հարստության Ձեր նվերը: Մեր նվիրատվության ձևերը Ձեզ հնարավորություն են տալիս Ձեր նախընտրած արտադրանքը (ինչպիսիք են «Կոմիտաս. կյանքը և ստեղծագործությունը», «Արամ Խաչատրյան. կյանքը և ստեղծագործությունը», «Հայոց Մեծ Եղեռն. 1915-1923») նվիրաբերել Ձեր նախընտրած ուսումնական և կրթական հաստատությանը: Այս նախաձեռնությունը իրականացվում է «Մշակութային ընդգրկում» ծրագրի շրջանակներում:
«Շահան Նաթալի» ընտանեկան հիմնադրությունը (ՇՆԸՀ), Կալիֆորնիա նահանգում հիմնված շոհույթ չհետապնդող կազմակերպություն է՝ 501(c)(3), որը սկսել է «Մշակութային ընդգրկում» ծրագիրը 2011 թ. ապրիլին:
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
«Մշակութային ընդգրկում» ծրագրի նպատակն է աշխարհին ներկայացնել հայկական գիտական և արվեստի ժառանգության գանձերը: Մեր ծրագրի իրականացման ընթացքում մենք շեշտում ենք օտարազգի հանրությանը լսելի լինելու կարևորությունը:
ԻՆՉՊԵ՞Ս
«Մշակութային ընդգրկում» ծրագրի նպատակներին հասնելու նպատակով մենք նախատեսում ենք ԱՄՆ հրավիրել հանրաճանաչ արվեստագետների, գիտնականների կամ տարբեր ոլորտներում մասնագիտացած անձանց, ովքեր հայկական մշակույթի արտառոց նվաճումների մասին իրենց գիտելիքներով կամ (նախընտրելի է) դրանք ներկայացնող արտադրանքներով կկիսվեն թե՛ հայկական և թե՛ օտարազգի համայնքների հետ: Նրանց դասախոսությունները և/կամ արտադրանքի ներկայացումները ներկայացումները կնկարահանվեն և հասանելի կլինեն DVD սկավառակների վրա և առցանց՝ մեր կայքի տեսանյութերի բաժնում առավել լայն լսարանների մատչումն ապահովելու նպատակով:





1
2
3
4
5




