ՕԺԱՆԴԱԿԵՔ «ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ» ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Շնորհակալություն «Շահան Նաթալի» ընտանեկան հիմնադրության ծրագրերին օժանդակելու նկատմամբ Ձեր ցուցաբերած հետաքրքրության համար: Մենք այժմ իրականացնում ենք «Մշակութային ընդգրկում» ծրագիրը, որի նպատակն է զարկ տալ հայկական մշակութային, գիտական և գեղարվեստական նշանակալի ձեռբերումների մասին իրազեկմանը միջազգային հանրության շրջանում: Ծրագրի մանրամասներին և միջոցառումների ժամանակացույցին ծանոթանալու համար սեղմեք այստեղ. Այս ծրագրերն իրականացնելու համար ՇՆԸՀ-ին անհրաժեշտ են նվիրատվություններ:
- Պարզեք, թե ինչ արդյունքների ենք հասել «Ձեռքից ձեռք» կոչվող մեր նախորդ ծրագրի միջոցով, որը ծավալել էինք Արցախում:
- Պարզեք, թե ինչ արդյունքների ենք հասել «Անապատի գիշերներում» մեր հակաթրաֆիքինգային ծրագրի միջոցով, որի նպատակն էր հայ երեխաներին և կանանց փրկել ստրկացությունից Դուբայում:
Նվերներ՝ նվիրատվության դիմաց
Ի նշան երախտագիտության՝ օժանդակության համար մեր նվիրատուներին մենք նվերներ ենք առաջարկում: (Ձեր համարության համար առաջարկում ենք մեր ծրագրին նվիրատվություն անելու երկու այլընտրանքային եղանակ ենք առաջարկում՝ փոստով և առցանց).
Մեր մշակութային ընդգրկման ծրագրերն իրականացներլու համար մեզ անհրաժեշտ է Ձեր ֆինանսական աջակցությունը: Լինի 1, թե 1.000 դոլար, Ձեր tax-deductible նվիրատվությունը մեզ կօգնի հոգալ կազմակերպչական ծախսերը: 45 և ավել դոլարի Ձեր նվիրատվության դիմաց կարող եք հավակնել նվերների՝ մուլտիմեդիա DVD- և CD-ROM-ների տեսքով — «Կոմիտաս. կյանքը և ստեղծագործությունը» «Արամ Խաչատրյան» «Հայոց Մեծ Եղեռն. 1915-1923»
Որպես այլընտրանք՝ առաջարկում ենք օժանդակման հետևյալ տարբերակը. Ձեր կատարած նվիրատվության դիմաց նախընտրված մշակութային նվերները կարող եք նաև հասցեագրել կա՛մ որևէ անձի, կա՛մ որևէ հաստատության՝ գրադարանի, կրթօջախի և այլն: Սա կլինի հայկական մշակութային հարստությունների տարածման և ժողովրդականացման գործում անգնահատելի ներդրում:
Այլընտրանքային օժանդակություն
Խնդրում ենք օգնել մեզ տարածել մեր ծրագրի մասին տեղեկությունները Ձեր ընտանիքի անդամների, ընկերների, ինչպես նաև առցանց սոցիալական ցանցերի միջոցով՝ խրախուսելով նրանց օժանդակել մշակութային ընդգրկման այս նոր խրագիրը: Եկեք ի ցույց դնենք մեր լավագույնը կողմը:





