Անապատի գիշերներում

Անապատի գիշերներում

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը Դուբայում (2004)

Էդիկ Բաղդասարյան և Արա Խ. Մանուկյան՝ «Անապատի գիշերներում»

Էդիկ Բաղդասարյան և Արա Խ. Մանուկյան՝ «Անապատի գիշերներում»

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ հետ համատեղ «Շահան Նաթալի» ընտանեկան հիմնադրությունը (ՇՆԸՀ) 2004 թ. նախաձեռնեց մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը Դուբայում, որտեղ բազմաթիվ հայաստանցի երեխաներ և կանայք ստիպողաբար զբաղվում էին մարմնավաճառությամբ: Սեփական կյանքը վտանգելով՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ «Հետք» օրաթերթի գլխավոր Էդիկ Բաղդասարյանին և ՇՆԸՀ Արցախի ներկայացուցիչ Արա Մանուկյանին ի վերջո հաջողվեց ազատ արձակել թրաֆիքինգի մի քանի զոհի և կանխել հազարավոր այլ մարդկանց՝ այդ նույն ուղու վրա կանգնելու հավանականությունը «Անապատի գիշերներում» գրքի և տեսաֆիլմի միջոցով, որի զանգվածային տարածմանը նպաստեցին երկու լրագրողները: Հայաստանի Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցումԵԱՀԿ-ն հայտնել է. «Սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի թեմայով հետաքննողական լրագրության կարևորագույն աշխատանքը հոդվածների «Անապատի գիշերներ» (Desert Nights) շարքն է»: Հետաքննության արդյունքում բազմաթիվ գործեր հարուցվեցին կավատների դեմ, ավելի քան տաս հոգի դատապարտվեց ազատազրկման:

Հետաքննությամբ նաև հաջողվեց բացահայտել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի հակաթրաֆիքինգային պայքարի բաժնի վարիչ Ռաֆայել Գյուլնազարյանի կապը թրաֆիքինգային օղակի հետ: ԱՄՆ պետդեպարտամենտի օժանդակությամբ նա հեռացվեց իր զբացեցրած պաշտոնից: Թրաֆիքինգային ցանցում ՀՀ իրավապահ մարմաինների ներգրավվածության մասին Արա Խ. Մանուկյանի և Էդիկ Բաղդասարյանի կողմից ներկայացրած տեղեկությունները ժխտվել են ՀՀ իշխանությունների կողմից՝ սկսած 2005 թ-ից: ԻՆչևէ 2011 թ. փետրվարի 18-ին «ՎիքիԼիքս»-ը հրապարակեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի՝ 2006 թ. արած հաղորդակցությունները, որոնք ապացուցում են այդ վկայությունները: Հետաքննության մանրամասների համար կտացրեք այստեղ: Ստորև Դուբայում հետաքննության ընթացքում նկարահանված մի շարք տեսանյութեր են (մի մասը՝ թաքնված տեսախցիկով):

Սեղմեք այստեղ «ԱՆԱՊԱՏԻ ԳԻՇԵՐՆԵՐՈՒՄ» գիրքը կամ DVD-ն 25 դոլարի նվիրատվությամբ ձեռք բերելու համար